Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Երկու ուրախություն

Երկու ուրախություն
17.04.2012 | 00:00

Ապրիլի 17

Ի՛մ որդիներ, ահա Ես ձեզ մոտ եմ դարձյալ։ Այն սրտերը, որ մեծ ցանկություն ունեն Իմ կամքը կատարելու, այնպես են կանչում Ինձ, որ Ես տեղի եմ տալիս։ Այդ ժամանակ ոչ մի արգելք չի կարող Ինձ խանգարել։ Իսկ ահա, երբ հրաժարվում են կատարելուց Իմ կամքը, նրանց սրտերն ավելի են հեռանում Ինձնից, քան հեթանոսներինը։ Կարո՞ղ եք պատկերացնել ավելի մեծ հանցանք, քան Իմ կամքը կատարելուց հրաժարվելը։ Իմ կամքը պետք է սիրով ընդունեք, եթե Ես պետք է կատարեմ Իմ գործը` սրտի և կյանքի հետ։

Միակ հրաժարումը, որ ընդունվում է իմ կողմից, այն է, երբ Իմ պահանջով դուրս նետված ես-ը ընդունում է անխուսափելին` հրաժարվում է երկրավոր փառքի ու հաճույքի աթոռից` Ինձ համար։ Որովհետև միայն այդ ժամանակ է, որ մարդը կարողանում է սիրով ու հաճույքով ընդունել Իմ կամքն ու կատարել։

Ամեն մի ճշմարիտ աշակերտության ժամանակ և ամեն մի աշակերտի ճշմարիտ հոգևոր զարգացման ժամանակ նախ սքանչացումն է գալիս, Ինձ հետ ծանոթ լինելու վայելքը. հետո գալիս է երկար ու հարթ ճանապարհը` դասը սովորելու և կարգ ու կանոնին վարժվելու ժամանակը, երբ ուրախությունն անցած մի բան է դառնում, այնպես, որ թվում է, թե այլևս երբեք չի վերադառնա։

Սակայն Ինձ հետ շարունակ շփվելով, առանց բացառության օրվա բոլոր պարագաների մեջ մշտապես Իմ գործը տեսնելով, որոնք Իմ առաջնորդությունն ապացուցող իրական փաստեր են, կան նաև անհամար իրողություններ, որոնց մեջ պատահող տեսանելի փաստերը կամ զուգադիպությունները կարող են և պետք է ձեզ առաջնորդեն Իմ նախատեսածի պես։ Այս ամենը հետզհետե ծնում է սքանչացումի, վստահության ու երախտագիտության զգացումներ, որոնց էլ ինքնաբերաբար հաջորդում է ուրախությունը։ ՈՒրախությունը երկու տեսակի է լինում։ ՈՒրախություն, որ ծնվում է սիրուց ու սքանչացումից, և ուրախություն, որ ծնվում է գիտությունից։ Եվ ընդմեջ այս երկու ուրախությունների գտնվում են կարգապահությունը, վհատությունը և պատրանքի լրիվ բացակայությունը։

Սրանց դեմ պայքարեք Իմ զորությամբ. ավելի ճիշտ` կառչեք ինձնից կուրորեն, անճար վիճակի մատնված մարդու համառությամբ և թույլ տվեք, որ Ես հաղթեմ դրանց։ Ջանացեք մշտապես Իմ կամքը կատարել, ընդունեք Իմ դրած կարգապահությունը, և ահա կգա երկրորդ` տևական ուրախությունը։

Այս ուրախության մասին էր, որ ասում էի. «Ձեր ուրախությունը ոչ ոք չի խլի ձեզնից»։ Ցավ մի ապրեք առաջինը կորցնելու համար, երկրորդն ավելի մեծ պարգև է։

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ